Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իսպանիայում երկաթուղային վթարից 77 մարդ է մահացել

Իսպանիայում երկաթուղային վթարից 77 մարդ է մահացել
25.07.2013 | 12:01

Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով 77 մարդ է մահացել, ևս 130-ը վնասվածքներ են ստացել։ Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Աղետը տեղի է ունեցել Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի մատույցներում։ Գծերից դուրս են եկել գնացքի բոլոր 13 վագոնները, որոնք Մադրիդից ուղևորվում էին դեպի Ֆերոլ։
Սա վերջին 40 տարվա ընթացքում ամենախոշոր երկաթուղային վթարն է Իսպանիայում։ Երկրի վարչապետ Մարիանո Ռոհայն արտակարգ նիստ է հրավիրել, հինգշաբթի նա կմեկնի դեպքի վայր։ Տեղի իշխանությունները կոչ են անում բնակչությանն արյուն հանձնել՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար։

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ